Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Հարգելի բարեկամ
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայք էջում:

Այն լավագույն միջոց է՝ ավելի մոտիկից ծանոթանալու Գեղարքունիքի մարզպետարանի գործունեության հիմնական ոլորտներին: Կայքի առանձին բաժինների միջոցով Դուք կստանաք մատչելի տեղեկատվություն մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմինների , մարզային ենթակայության և մարզի տարածքում գործող հիմնարկ - ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ, կծանոթանաք մարզի կենսագործունեությանն առնչվող տարաբնույթ խնդիրներին, իրականացվող ծրագրերին և ձեռքբերումներին: Համոզված եմ, որ այցելելով մեր կայք, Դուք Ձեր ակտիվ մասնակցությամբ կաջակցեք կայքի հետ կապված գործառույթների բարելավմանը՝ մղելով մեզ ավելի հրապարակային ու թափանցիկ գործելաոճի՝ ի նպաստ իշխանություն-ժողովուրդ երկխոսության արդյունավետ կայացման, մեր երկրի և մարզի շենացման ու հզորացման:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ռաֆիկ Գրիգորյան


Ճամբարակի ավագ դպրոցի թիմը ռազմագիտություն առարկայից հանրապետական օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցած ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրավել է երկրորդ մրցանակային տեղը: Ճամբարակի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Մկրտչյանի խոսքով, արդեն վեցերորդ տարին է, ինչ իրենց դպրոցը մասնակցում է այդ օլիմպիադային, սակայն այս տարվա ձեռքբերումը մեծ ոգևորվածություն եւ բերկրանք է պարգեւել բոլորին: ՙՄեր հայրենյաց ապագա պաշտպաններն ապացուցեցին, որ կարող են լինել մերօրյա հերոսների արժանի հետնորդները: Ես համարում եմ, որ մեր դպրոցի թիմը հաղթող է այն առումով, որ զիջել է միայն Արցախի թիմին: Դա էլ պատահականություն չեմ համարում, քանի որ մեր երեխաները ծնվել եւ մեծացել են սահմանամերձ բնակավայրում, ոգեշնչվել եւ դաստիարակվել են սխրանքներով անմահացած հայ քաջորդիների անձնվեր գործով, եւ արյան կանչով ներարկված հայրենասիրության ոգին չէր կարող չտալ իր պտուղները՚...

24.05.2016

Շարունակաբար բարձրանում է Սեւանա լճի մակարդակը

2016 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, Սեւանա լճի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերեւույթից 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Սեւանա լիճը 1961 թվականին ծովի մակերեւույթից գտնվել է 1902 մետր բարձրության վրա, իսկ դրան հաջորդած տարում Սեւանն իջել է ավելի քան 1 մետր 20 սանտիմետրով:Լճի մակարդակի անկումը շարունակվել է դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում՝ մինչեւ 1980-ական թվականները՝ Արփա-Սեւան թունելային ջրատարի շահագործումը:ՙՍեւանա լճի մակարդակի հերթական անկման փուլը սկսվել է 1990-ական թվականներից՝ Հայաստանի տնտեսական շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին եւ շարունակվել մինչեւ 2003 թվականը...

24.05.2016

Քամին դարձյալ վնասներ է պատճառել մարզի համայնքներում

Մայիսի 24-ի ժամը 11-ից հետո Գեղարքունիքի մարզում դիտվել է քամու ուժգնացում, ինչի հետեւանքով վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն, ուժեղ քամին Երեւան-Սեւան ավտոմայրուղու Սեւանի հատվածում տապալել է 1 ծառ՝ ժամանակավորապես դժվարանցանելի իրավիճակ ստեղծելով տրանսպորտային միջոցների համար: Սեւանի թերակղզու մոտակայքում շուռ է տվել գովազդային վահանակ, իսկ Սեւան քաղաքում կտրել է էներգասնուցման հաղորդալարեր, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են քաղաքի որոշ թաղամասեր: Քամին Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում պոկել է բնակարանի լուսամուտը, Նորակերտ գյուղի մի քանի շինություններում՝ տանիքների ծածկեր: Գեղարքունիքի մարզի փրկարարները տեղում կատարում են համապատասխան ուսումնասիրություններ եւ գործողություններ:

24.05.2016

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2016-05-24 17:59:14